Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետո Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներ Ի՞նչ են փնտրում հայաստանցիները Ոստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջություն Իսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. Naharnet Պետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ով Գորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. Ոստիկանություն Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում Մյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. Ավինյան Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվելՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներում
Քաղաքականություն

Ինչպես վրաց բարեփոխիչը դարձավ Մալյուտա Սկուրատով

«Իմ ձայնը» ՀԿ-ն հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում դեռեւս 2014թ. հոկտեմբերին հրապարակված Գեորգի Զեդգենիձե հոդվածը։ Ինչո՞ւ ենք այն մենք այսօր դա կարեւորում։ Հայաստանը շատ մոտ է կրկնելու վրացական հեղափոխության ողբերգական սխալները։ Այսօրվա մեր մթնոլորտը շատ դրվագներով հիշեցնում է այն, ինչը վերապրել են հարեւան վրացիները։ Ընդհանուր մթնոլորտի նմանությունը եւ որոշ անհատական նմանություններ ուղղակի ապշեցնող են։ Ինչպես նաեւ՝ վերջը։

Գեորգի Զեդգենիձե

Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր հեղափոխական զինակիցը դատապարտվել է յոթ եւ կես տարվա ազատազրկման: Ինչի՞ համար է բարեփոխիչը նման պատժի արժանացել:
Վրաստանում յոթ եւ կես տարվա ազատազրկման են դատապարտել հրեշի: Իսկական հրեշի՝ երկու ձեռքով, երկու ոտքով եւ կապույտ աչքերով: Նա կերել է երեխաների, վրայից խմելով կույսերի թարմ արյուն: Հրեշի անունը Բաչանա Ախալայա է, իսկ մականունը՝ Բաչո: Այժմ նա 34 տարեկան է, իսկ «վարդերի հեղափոխության» ժամանակ ընդամենը 24 տարեկան էր:

Բաչոն եւ իր եղբայրը, նույնպես «սարսափելի մի հրեշ»՝ Դաթա Ախալայան հեղափոխության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիի հավատարիմ զինակիցներն էին: Միշիկոն կարողանում էր գտնել եւ առաջ մղել դեպի հեղափոխական պաշտոնների երիտասարդ դատարկագլուխների: Առանց նրանց անհնար կլիներ իրականացնել հեղափոխությունը, եւ որ ավելի էական է՝ անհնար կլիներ իրականացնել Վրաստանի նորացումը, հանուն ինչի էլ իրականացվել էր հեղափոխությունը:

Այդ թվում եւ առանց այս եղբայրների անհնար կլիներ բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում եւ քրեակատարողական ոլորտում: Հեղափոխության առաջնորդը եղբայրներին վստահել էր բարեփոխումների ամենադժվարին հատվածը, որը խցանված էր Կովկասի եւ Եվրոպայի արանքում: Դաթան ղեկավարում էր ՆԳ նախարարության սահմանադրական անվտանգության վարչությունը: Այժմ նա փախուստի մեջ է: Նրան մեղադրում են երիտասարդ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանությունը պատվիրելու մեջ: Մի անգամ երեկոյան ոստիկանները Սանդրոյին առեւանգեցին բարձրաստիճան ոստիկաններից մեկի մորը «Շարդեն» սրճարանում «վիրավորելու» համար, տարան անտառ եւ դաժան ծեծի ենթարկեցին: Հաշվեհարդարի ժամանակ երիտասարդին հաջողվում է փախուստի դիմել, բայց մթության մեջ ընկնում է ձորակը, ջարդում պարանոցը եւ մահանում:

Ոչ, նրան չձերբակալեցին խուլիգանության համար, որ հետո հորից կաշառք վերցնեն եւ բաց թողնեն, այլ միանգամից անտառ, միանգամից ձորակ: Պատճառն այն է, որ երիտասարդ վրաց հեղափոխականները հեղափոխության միջոցով հասնելով իշխանության կաշառք չէին վերցնում: Նրանք կաշառքն իրենց արժանապատվությունից ցածր էին համարում, ինչպես եւ իրենց ղեկավարի մորը վիրավորողին խուլիգանության համար դատապարտելը:

Բնականաբար, Շեւարդնաձեի ժամանակների կոռումպացված ոստիկանությունում նման բան չէր կարող լինել եւ չէր լինում իրականում. թաթից կբռնեին եւ վերջ: Կմոռանային, կանցներ, կգնար:

Գիրգվլիանին դարձավ նոր ժամանակաշրջանի խորհրդանիշը, իսկ Ախալայա եղբայրները՝ հեղափոխական գլխավոր դահիճները: Ընդ որում, փոքր եղբայրը՝ Բաչոն ավելի, քան Դաթան: Նրա կենսագրությունը հեղափոխության քրոնիկոնն է եւ հաղթական ընթացքը: Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է պատիժների կրման վարչության պետի, Պաշտպանության նախարարի եւ ՆԳ նախարարի պաշտոնները:
Հայրը՝ Ռոլանդ Ախալայան, Սահակաշվիլիի նախագահության շրջանում Սամեգրելոյի դատախազն էր: Մի կարծեք, թե եղբայրների կարիերային բուռն աճի պատճառը նրանց հոր կապերն էին: Ճիշտ հակառակը: Խորհրդային շրջանի փորձառու դատախազը կրկին աշխատանք ստացավ որդիների հեղափոխական գործունեության շնորհիվ:

Ժողովրդի դատավճիռը

Բաչո Ախալայային ձերբակալեցին իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո՝ 2012-ի հոկտեմբերին: Ընդ որում, ի տարբերություն եղբոր՝ Դաթայի, նա ինքնակամ վերադարձավ հայրենիք եւ հանձնվեց ընտրություններում հաղթանակած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» ողորմածությանը: Այդ ժամանակ արդեն կրտսեր Ախալայան ուներ «Միշիկո Ահեղի Մալյուտա Սկուրատովի» համարում: Եւ որպեսզի նոր իշխանությունը պատասխաներ հանրության այս ընկալմանը, պետք է անպայման նրան նստացներ: Եւ երկար: Հոդվածներ եւ ապացույցներ արդեն սկսեցին փնտրել հետո՝ պոստֆակտում:

Սկզբում պաշտպանության նախկին նախարարին մեղադրեցին իր աշխատասենյակում պայմանագրային զինծառայողներին ծեծի ենթարկելու համար, որոնք հանդգնել էին հայհոյել իրեն, իսկ հատուկ ծառայությունները նախարարին ներկայացրել էին ձայնագրությունը: Դատարանն արդարացրեց Բաչոյին: Հետո ՆԳ նախկին նախարարին մեղադրեցին հատուկջոկատայինների նկատմամբ կտտանքներ իրականացնելու մեջ (իրականում ծեծ), որոնք հրաժարվել էին իր հրամանը կատարել: Այսուհանդերձ, այս հարցով եւս դատարանն արդարացրեց Բաչոյին:

«Հրեշին» բանտից ազատ արձակելն առանց կառավարող դաշինքի լիակատար ձախողման համարվում էր անհնարին: Այդ իսկ պատճառով դատախազությունը նոր մեղադրանքներ էր նախապատրաստում դատարանի արդարացնող որոշումներին զուգահեռ:

Վերջապես Բաչոյին դատապարտեցին երեք տարի ինը ամսվա բանտարկության՝ Օրթաճալայի բանտի 2006 թվականի ապստամբությունն «արյան մեջ խեղդելու համար»: Այն ժամանակ «օրենքով գողերը» դժգոհելով իրենց «իրավունքների ոտնահարումից», փորձեցին հակահեղափոխություն կազմակերպել, բայց Ախալայան կոշտ ձեւով դա կանխեց՝ հատուկջոկատայիններին թույլ տալով հրազեն օգտագործել: Դեպքերի ժամանակ մի քանի բանտարկյալ զոհվեց: Դատաքննության ժամանակ գլխավոր վկաները դարձան այդ նույն «օրենքով գողերը»:

Նախագահ Սահակաշվիլին հասցրեց ներում շնորհել իր զինակցին մինչ իր պաշտոնավարման ավարտը, բայց դատախազությունն անմիջապես նոր մեղադրանք առաջադրեց, եւ վերջապես օրեր առաջ «հրեշին», այնուամենայնիվ, դատապարտեցին յոթ եւ կես տարվա ազատազրկման՝ փախուստ ծրագրած բանտարկյալներին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերոհիշյալ Գիրգվլիանիի դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանների նկատմամբ չափազանց մեղմ մոտեցում ցուցաբերելու համար: Մեղադրող կողմը պնդում էր, որ բանտում այդ ոստիկանները բավական լավ պայմաններում են եղել եւ անգամ պարբերաբար օգտվել մարմնավաճառուհիների ծառայություններից:
Իհարկե, այս ամենն օրենքի խախտում է, բայց համաձայնեք, իսկական հրեշի համար սա այն հանցանքները չեն: Ժողովուրդն այլ սպասելիքներ ուներ: Օրինակ, խարույկի վրա այրել կամ քառատել: Բայց դե ի վերջո նստացրին, եւ ոչ թե բաց թողեցին վանդակից եւ տեղի չտվեցին ԵԽԽՎ-ի եւ այլ միջազգային կառույցների ճնշումներին, որոնք քննադատում էին Վրաստանին Բաչանա Ախալայայի դեմ կիրառվող երկամյա նախնական կալանքի համար:

Բարեփոխականը հոգնած երկրում

Հանրային ընկալման մեջ նրա վերափոխումը աշխատանքից վառվող աչքերով երիտասարդից մինչեւ արյունարբու հրեշի, Միխայիլ Սահակաշվիլու «վարդերի հեղափոխության» եւ բարեփոխումների ինը տարվա լավագույն պատկերումն է:
Հեղափոխական գիտակցումն արգելակներ եւ հետեւանքների համար վախ չի ընդունում: Երիտասարդ վրաց հեղափոխականները ժամանակի մի հատվածում հաջողակ էին, քանի որ գործում էին առանց վախի եւ կշտամբանքի, չգիտակցելով (երիտասարդության, իսկ գուցե եւ հիմարության պատճառով), թե ինչ վտանգի են ենթարկում իրենց՝ հանրության մեջ կուտակելով ֆանատիկ թշնամիների եւ իրենց նկատմամբ ատելությամբ լցվածների: Անցավ բարեփոխում չի լինում, չի կարող նորացում լինել առանց տանջող ցավի: Նահապետական մտածողություն ունեցող Վրաստանում եւս այլ կերպ չէր կարող լինել:
Սահակաշվիլիի պատմական սխալն այն է, որ նա ձեռնարկեց գերարագ նորացում եւ արմատական վերափոխումներ մի երկրում, որտեղ, վրաց պատմաբան Լովարդ Թուխաշվիլիի բնորոշմամբ, հոգնել են սեփական պատմությունից, երբ հանրությունը նոր-նոր էր գլուխը բարձրացնում 1991-1993 թվականների քաղաքացիական պատերազմից, ինչպես նաեւ Աբխազիայում տեղի ունեցած աղետալի պատերազմից՝ հազարավոր սպանվածներով եւ տասնյակ հազարավոր փախստականներով, եւ փափագում էր մի բան՝ հանգիստ եւ խաղաղ կյանք, առանց մեծ ցնցումների:

Այս ամենը չեն ցանկանում ընդունել ոչ Սահակաշվիլին, ոչ նրա բազմաթիվ երկրպագուներն ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում: Չէր կարող, վերջին հաշվով, հաջող լինել արմատական բարեփոխումները եւ ցնցակաթվածային սոցիալ-տնտեսական թերապիան մի երկրում, որտեղ առկա էին քաղաքացիական պատերազմի եւ ավերիչ էթնիկ հակամարտության հետտրավմատիկ սինդրոմներ: Այստեղից հանրության հոգնած ատելությունը եւ հեղափոխության առաջնորդների հրեշացումը, որոնք նրանց հաջողակ բարեփոխիչներից վերածեցին Դրակուլաների, որոնք հանրության պատկերացումներով արժանի են խարույկի վրա այրվելու, ջրի մեջ խեղդամահ արվելու եւ շնաճանճերի կծոտոցների:

Բարեփոխումները, թեկուզ ամենացավոտները, կարելի է հաջողությամբ իրականացնել միայն առողջ, առույգ հասարակությունում, այլ ոչ թե պատմական հոգնածություն ունեցող կիսաքնած հանրության պայմաններում, քանի որ յուրաքանչյուր փորձ խախտել այդ քունը միշտ ծնելու է հրեշների: