Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը բացատրելն օրեցօր ավելի է դժվարանում է. վերլուծաբան
Հայաստանի իշխանություններն անհամարժեք արտաքին քաղաքականություն են վարում։ Այսպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Փոփոխվող Մերձավոր Արեւելքը եւ անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում։
Նրա խոսքով՝ համարժեք արտաքին քաղաքականությունը պատասխանում է 2 հարցի՝ արդյո՞ք առավելագույնս են օգտագործվում հնարավորությունները, եւ չեզոքացվո՞ւմ են արդյոք մարտահրավերները։ «Իրականում մենք հակառակ պատկերն ունենք։ Ոչ մի ուղղությամբ համարժեք արտաքին քաղաքականություն չկա»,- ասել է Բեքարյանը։ Որպես օրինակներ նա նշել է Ադրբեջանի նախագահի ասածները «Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի ներկայությամբ։ Թյուրքալեզու երկրների գագաթաժողովում մարտավարությունը շարունակվել է, ընդ որում՝ այդ հարթակը ԱՀ իշխանություններն օգտագործում են ոչ առաջին անգամ։ Իսկ այդ երկրների մեջ ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկերներն են։ Այնուհետեւ գալիս է Չմիանալու շարժման գագաթաժողովը։ «Դա մեծությամբ երկրորդ կազմավորումն է ՄԱԿ-ից հետո, Հայաստանն այնտեղ դիտորդի կարգավիճակում է։ Այդ կարգավիճակով մասնակցությունը անդրկուլիսային աշխատանքի եւ կարծիքներ արտահայտելու հնարավորություն է տալիս։ Դրա փոխարեն ԱԳՆ-ն հայտարարեց այն մասին, որ նպատակահարմար չի համարում մասնակցությունը Բաքվի գագաթաժողովին։ Արդյունքում՝ հռչակագրում արտացոլվել է զուտ ադրբեջանական տեսակետ»,- հիշեցրել է Բեքարյանը՝ ԱԳՆ հայտարարությունը գնահատելով որպես ոչ մի արժեք չունեցող։
Վերլուծաբանի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն աստիճանաբար գլորվում են դեպի մուկնուկատվի խաղի հարաբերություններ։ «Եվրոպական ուղղությամբ, եթե 2018-ից հետո նրանք լավատեսություն ունեին, այն աստիճանաբար հանգեցվում է զրոյի։ Դժվար է գտնել որեւէ մեկին, ով գոնե լոյալ կվերաբերվի Հայաստանում տեղի ունեցողին»,- նկատել է Բեքարյանը։ «ԱՄՆ-ը։ Ասել, թե օրակարգը միշտ խիտ էր, չարժե։ Բայց անգամ այստեղ քաոսը արտաքին քաղաքականությունում նույնպես դրսեւորվում է։ Նայեք այցելություններին, դրանց որակին»,- շարունակել է Բեքարյանը՝ ավելացնելով «Լիդիանի խայտառակ պրոցեսը, առաքելության ուղարկումը Սիրիա, կենսալաբորատորիաները»։ «Իշխանությունները ինչպես պատկերացում չունեն, թե ինչ են ուզում երկրի ներսում եւ Ղարաբաղի վերաբերյալ, այնպես էլ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում արտաքին քաղաքականությունում»,- փաստել է վերլուծաբանը։ Նրա խոսքով՝ իշխանություններն աշխատում են «հասարակության մեջ հիացմունք առաջացնել պոպուլիստական քայլերով» տրամաբանությամբ։ «Նման տրամաբանությունը սպասարկում է սահմանափակ խմբի շահերը կարճ ժամանակով։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում դառնում է մարտահրավեր, եւ դրա վկայությունը ԱԳՆ ղեկավարի վերջին հարցազրույցն էր ВВС հեռուստաալիքին։ Հարցն անգամ անպատրաստվածությունը չէ, այլ այն, որ իրականացվող քաղաքականությունը հիմնավորելն ու բացատրելն օրեցօր ավելի դժվար են դառնում»,- նշել է Կարեն Բեքարյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...