Քուրդ հետախույզը մուտք է գործել ԻՊ առաջնորդի շրջապատ
Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի հետախուզության գործակալի հաջողվել է մոտք գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի շրջապատ և ամերիկացիներին փոխանցել ահաբեկիչների ապաստանի ճշգրիտ նախագիծը, ինչպես նաև ԻՊ-ի ղեկավարի արյան նմուշը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «ՍԺՈւ» հրամանատար Մազլյում Աբդիին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա պատմել է, որ հետախուզությանը հաջողվել է իր մարդուն մտցնել ԻՊ, որը, ի վերջո, դարձել է Աբու Բաքրա ալ-Բաղդադիի խորհրդականներից մեկը: Գործակալը կոալիցիային է փոխանցել խմբավորման ղեկավարի ապաստանի, ստորգետնյա թունելների և թիկնազորի մասին տեղեկություններ: Հետախույզն այդ ապաստարանում է եղել ալ-Բաղդադիին վերացնելու գործողության ընթացքում և այնտեղից հեռացել է ԱՄՆ-ի զինվորականների հետ:
Գործակալը մեկ և երեք ամիս առաջ ամերիկացիներին ապացույցներ է տրամադրել, որ ինքն իսկապես գտնվում է ԻՊ ղեկավարի շրջապատում: Նա փոխանցել է ալ-Բաղդադիի արյան նմուշը և նրա ներքնազգեստը:
Հիշեցնենք, որ Ալ-Բաղդադին սպանվել է հոկտեմբերի 27-ին՝ Սիրիայի Իդլիբ նահանգում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում: Լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ՝ զինյալին ոչնչացնելու վայրից: Նրա հետ ոչնչացվել է նաև նրա ամենամոտ օգնական ալ-Մուհաջիրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար