Ճապոնիայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել թայֆունի մասին «անհարկի» կատակի համար
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, որը մինչև վերջերս զբաղեցնում էր երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, երեքշաբթի ներողություն է խնդրել թայֆունների պատճառի մասին իր անհարկի կատակի համար, որոնք վերջին ամիսներին պատուհասել են Ճապոնիային և բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ դարձել: Պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է tass.ru-ն:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ում իմ խոսքերն անհարմարություն են պատճառել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի են եղել:
Անցած հանգստյան օրերին սեփական քաղաքական գործունեության համար միջոցներ հավաքելու միջոցառման ընթացքում Կոնոն կատակել էր, թե ինքը կարող է թայֆունների պատճառը լինել, որոնք վերջին ամիսներին պատուհասել են Ճապոնիային:
«Այնտեղ, որտեղից ես գալիս եմ, ինձ հաճախ անվանում էին «անձրևի մարդ», որտեղ ես հայտնվում էի, անընդհատ անձրև էր գալիս։ Այն պահից, երբ ես դարձա պաշտպանության նախարար, Ճապոնիային արդեն երեք թայֆուն է պատուհասել», - կատակել էր նա:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժեղ թայֆունը, որն ուղեկցվել է փոթորկոտ քամիներով և տեղատարափ անձրևներով, Ճապոնիայում մոլեգնել է հոկտեմբերի 12-ին: Թայֆունի հետևանքով ափերից դուրս են եկել երկու տասնյակ գետեր, հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները:
Վերջին տվյալներով՝ «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Եվս տասը մարդ անհետ կորած է համարվում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...