Եթե մեկը պատերազմի ժամանակ ասեր, որ ինչ–որ մի դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար. Վազգեն Մանուկյան
Եթե դա իր նախաձեռնությունն է՝ մի մարդու, որին ոչ ճանաչում եմ եւ որեւիցե բան կարող եմ ասել, բայց սա ուղղակի ծիծաղելի է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն պաշտոնից հեռացնելու վարչապետին ուղղված դիմումը։
«Եթե հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ։ Ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց բնական է, եթե ինքը կանչեր ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում , ես նույն րոպեին դուրս կգայի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի բարդ ձեւերով այդ բանն իրականացնել»,– նշեց Մանուկյանը։
Հարցին՝ միգուցե պատգամավոր Արման Բաբաջանյանը անձնական հակակրանք ունի իր անձի նկատմամբ, Մանուկյանը նշեց. «Դա ուղղակի ծիծաղելի է։ Եւ, իսկապես, եթե մեկը պատերազմի ժամանակ ինձ ասեր, որ մի հատ ինչ–որ դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար։ Բայց պարզվեց, որ դարձել ենք այդպիսի երկիր, ինչ ասեմ»։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,- գրել է նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...