Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին
Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։
«Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը», - ասել են պատվիրակությունից՝ պատասխանելով Aysor.am-ի հարցերին, թե հետևու՞մ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։
ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։
«ԵՄ-ն պարտավորվում է աջակցել կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրին, որը վերջերս ներկայացվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ։ Հայաստանում արդարադատության համակարգի կազմակերպման իրավասությունը լիովին պատկանում է կառավարությանը, այդուհանդերձ՝ այն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային, այդ թվում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - ասված է ԵՄ պատվիրակության՝ Aysor.am-ին տրված պատասխանում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...