Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետո Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներ Ի՞նչ են փնտրում հայաստանցիները Ոստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջություն Իսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. Naharnet Պետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ով Գորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. Ոստիկանություն Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում Մյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. Ավինյան Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվելՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներում
Հայաստան

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը ՀՀ-ում ակտիվ քննարկումների առիթ է դարձել. Զոհրաբ Մնացականյան

 

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել, որը ինձ համար առաջին հերթին կարծիքների բազմազանության, ժողովրդավարության արտահայտություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չէ: Նման հաղորդումը, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում ոչ միայն Հայաստանում: Եվ այդ առումով շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում բազմակարծություն է, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին BBC-ի Hard Talk հաղորդաշարին Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո ՀՀ արտգործնախարարի հասցեին քննադատությունների ալիք էր բարձրացել: Մասնավորապես, քննադատները մեղադրում էին, որ Զոհրաբ Մնացականյանը չի արձագանքել լրագրողի այն պնդմանը, որ Արցախը հայկական չէ, ինչպես նաև հարցազրույցում չի անդրադարձել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Շատ օգտակար էր ինձ համար քննադատական կարծիքներ լսելը: Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է: Եվ ի ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը: Գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու, որոշում եմ կայացրել գնալ այնտեղ, որպեսզի ամրագրեմ այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից: Իմ խնդիրը եղել է մաքսիմալ սփռել այն, ինչն առաջնային է մեզ համար: Նորից փնտրելու ենք նոր առիթներ՝ նորից սփռելու այն, ինչը մեզ համար առաջնային է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը չբարձրաձայնելուն, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Հուսով եմ, որ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, որը արտահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևոր բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը: Կարծես, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք բոլոր հարթակներում, ներառյալ՝ այս ոճի ծրագրում»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի համար ԼՂ հիմնախնդիրը պարզապես տարածքային վեճի հարց չէ. «Մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է: Այստեղ մեզ համար առաջնային մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով և իր կարգավիճակը որոշելու իրավունքով: Արցախը, ինչպես ՀՀ-ն, տարածք է, որտեղ ապրում են հայեր, որպեսզի մնա պատմական հայկական տարածք, անհարժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։