Կրեմլն արձագանքել է ԻՊ առաջնորդին չեզոքացնելու մասին Թրամփի հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամերիկացիների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին չեզոքացնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տեսեք Կոնաշենկովինը (ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը)»,-ասել է Պեսկովը ՏԱՍՍ-ին՝ պատասխանելով հարցին, թե ունի արդյոք Կրեմլն ունի ԻՊ առաջնորդի չեզոքացման մասին տեղեկությունների հաստատումը:
Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 27-ին սիրիական Իդլիբ նահանգում հատուկ գործողությունների արդյունքում ալ-Բաղդադիի չեզոքացման մասին: Նրա խոսքով՝ ալ-Բաղդադին պայթեցրել էր ինքն իրեն իր երեք երեխաների հետ, իսկ նրա բազմաթիվ համախոհները ոչնչացվել էին գործողությունների ընթացքում: Ամերիկյան զինծառայողների շրջանում զոհեր չկան: Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել գործողություններում աջակցության համար Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային:
Ընդ որում՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը կասկած է հայտնել իրականացված գործողությունների իսկության առնչությամբ՝ հայտարարելով, որ նախարարությունը չի տիրապետում հավաստի տեղեկատվության եւ չի բացել Սիրիայի երկնքում օդային տարածքը ամերիկյան ավիացիայի համար: Կոնաշենկովը նաեւ հայտարարել է, որ ալ-Բաղդադիին չեզոքացնելու մասին հաղորդագրությունը չի ազդի Սիրիայում իրավիճակի վրա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար