Իտալացի պատգամավորը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ գետնին է նետել թուրքական կոնֆետներով տուփը (տեսանյութ)
Իտալացի պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Պատգամավորն իր ելույթի ժամանակ, ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների, գետնին է նետել թուրք պատգամավորների նվիրած թուրքական շոկոլադի տուփը, որի վրա Թուրքիայի դրոշն է պատկերված եղել, և կոչ է արել իր գործընկերներին նույն կերպ վարվել:
«Ես ասում եմ ո՛չ այսպիսի Թուրքիային»,- նշել է Չիոկան:
Նա հավելել է, որ թուրքական բանակը կրակ է բացել քաղաքացիական բնակչության վրա, և ինքը «մարդասպաններին և ահաբեկիչներին աջակցողներից» նվերներ չի ընդունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը