Լավրովը պատմել է, թե ինչու է սկսել սինգալերեն սովորել, որն իր կարծիքով ինչ-որ բանով նման է հայկական գրին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի նկարահանած «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով» ֆիլմում պատմել է, որ ի հեճուկս ֆրանսերենի և արաբական լեզուների մասին երազանքի՝ նրան տեղավորել էին անգլերեն և սինգալերեն ուսումնասիրողների խմբում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դիվանագետը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի 75-ամյակին նվիրված ֆիլմում պատմել է, թե ինչպես է իր դասախոսին հաջողվել հետաքրքրություն առաջացնել սինգալերենի նկատմամբ:
«Ես ընտրել էի ֆրանսերեն և արաբերեն լեզուների բաժինը: Այն ժամանակ անգլերեն արդեն բավականին լավ գիտեի և «հինգի» էի հանձնել քննությունը: Իսկ ֆրանսերենն ու արաբական լեզուները հետքրքիր էին: 1967 թիվն էր, և Մերձավոր Արևելքում շատ բան էր տեղի ունենում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ քննություններից հետո իր անունը՝ Լավրով Ս. Վ., տեսել էր անգլո-ֆրանսերեն առաջին խմբում:
Սակայն սեպտեմբերի 1-ին ժամանելով լսարան՝ պարզել է, որ երկու ուսանող կա այդ ազգանունով, որ այդ խմբում ընդգրկվել էր իր անվանակիցը, որի միայն հայրանունն էր տարբեր՝ Վլադիմիր Վիկտորի փոխարեն: Դրանից հետո նա պարզել է, որ իր խումբը ոչ թե առաջինն էր այլ վերջինը՝ 11-րդը:
Սինգալերենի հանդեպ հետաքրքրություն նրա մոտ առաջացել է, քանի որ այն նոր էր իր համար: «Նոր լեզու, լրիվ այլ գրելաոճ, որն ինչ-որ բանով նման է հայկական գրին: Դա սանսկրիտ է, լեզու՝ երկհնչյուն տառերով: Շատ զվարճալի էր: Եվ դասախոսն էլ, որը երբևէ չէր եղել Շրի Լանկայում, շատ հետաքրքիր կերպով էր ուսուցանում այդ լեզուն»,- հավելել է ռուս նախարարը:
Իսկ ֆրանսերենը նա հետագայում ընտրել է որպես երրորդ լեզու:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը