«Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար». Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը CNN-ի լրագրող, հաղորդավար Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվության կենթարկվի, եթե ապացուցվեն այն հաղորդագրությունները, համաձայն որոնց Թուրքիայի վստահելի ուժերի կողմից Սիրիայում ռազմական հանցագործություններ են կատարվել:
«Ես ստացել եմ հաշվետվություններ, և մենք քննում ենք դրանք: Դրանք ահավոր են, և եթե պարզվի, որ դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես ենթադրում եմ, որ դա այդպես է, այդ արարքները կորակվեն որպես ռազմական հանցագործություն: Ես կարծում եմ, որ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և շատ դեպքերում այդ պատասխանատուն կլինի Թուրքիայի կառավարությունը»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:
ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ ավելի վաղ հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը, որոնք կռվում են քրդերի դեմ, բաղկացած են մարտիկներից, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ, և որ այդ մարդիկ մեղադրվում են բազմաթիվ գերիների և քրդական կուսակցություններից մեկի ղեկավարի սպանության համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար