«Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել». Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի և Իրանի իշխանություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Իրանի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է The Independent-ի թուրքական ծառայությունը:
Լրագրողներն օդանավակայանում խնդրել են Էրդողանին մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքերն այն մասին, որ Սիրիայում հրադադարը կարող է երկարաձգվել: Թուրքիայի նախագահը պատասխանել է, որ Թուրքիան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, իսկ Մակրոնի հետ ինքը զրույց չի ունեցել:
«Մակրոնն այդ թեմայով պայմանավորվածություններն ահաբեկիչների (նկատի ունի քրդերին - Tert.am) հետ է ձեռք բերում: Այդպիսի քայլերը տանում են դեպի Սիրիայի մասնատում: Սիրիայի ապագա կյանքում «Քրդական աշխատավորական կուսակցություն»-ը տեղ չունի: Մենք կփրկենք տարածաշրջանն անջատողական ահաբեկիչներից՝ Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայի ռազմական գործողություններին Իրանի արձագանքի մասին:
«Ես անհանգստացած եմ Իրանի մի քանի հայտարարությունների առնչությամբ: Եթե Իրանը վերանայի իր ոչ վաղ անցյալը, կտեսնի, թե Էրդողանն ինչ դիրքորոշում ուներ իրենց միջուկային զենքի վերաբերյալ: Ամբողջ աշխարհը գիտի իմ տեսակետը: Ցավոք, Իրանից մեր «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ տարբեր արձագանքներ ստացվեցին: Մենք Սոչիի համաձայնագրի երեք կողմերից երկուսն ենք: Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել: Ինչպե՞ս մենք պետք է շարունակենք համագործակցությունը համաձայնագրի շրջանակում»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար