«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հերթական թողարկման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը:
Իվան Ուրգանտի խնդրանքով շոումենը մեկնաբանել է իր համատեղ լուսանկարը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նրա իսկ նստավայրում:
«Դու մի մտածիր, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Ես պարոն Սարգսյանի հետ ծանոթ եմ մինչ նրա՝ նախագահ դառնալը: Եվ գալով Հայաստան՝ ես նրանից հրավեր ստացա այցելել նախագահական նստավայր: Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, և նա ինձ նվիրեց գլխարկ՝ Հայաստանի զինանշանով»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը:
Շոումենը հայտնել է, որ նա նման լուսանկար ունի նաև Ուկրաինայի նախագահի հետ, ինչպես նաև տեսանյութ, որում նա պարում է ՌԴ նախկին նախագահ, այժմ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հաղորդավարը ցուցադրել է ևս մի լուսանկար, որում պատկերված են ՀՀ նախագահն ու ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Նրանք խոսել են Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին, որին, ինչպես շոումենն է նշել, հայերն ասում են՝ «մեր Քանյե Ուեսթը»:
Հաղորդմանը հյուրընկալվել է ևս մի հայ՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը, որը եկել էր ընկերոջ՝ ռուս չեմպիոն Նիկիտա Նագորնիի հետ:
Տեսանյութում Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ հատվածը՝ սկսած 11:30 րոպեից.


















































Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
«Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
«Բոլոր հայերը եղբայրներ են»․ Ժաննա Լեւինան խորհրդով օգնել է հետեւորդին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից