Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի
Անկարան կշարունակի գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը չպահի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու խոստումները, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Եթե ԱՄՆ-ը չպահի խոսքը մինչեւ երեքշաբթի երեկո, ապա անվտանգության գոտու թեման կլուծվի։ Այլապես գործողությունը կշարունակվի նույն տեղից, որտեղ հիմա թողնվել է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Էրդողանը եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել թուրքական գործողությունը Սիրիայում սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու համար։ Փենսն ասել է, որ պայմանավորվածությունները ենթադրում են քրդական ուժերի դուրսբերում Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց եւ որ ԱՄՆ-ը կնպաստի այդ գործընթացին։ Փենսը նշել է, որ ԱՄՆ զորքերն այդ շրջան չեն վերադառնա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար