«Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել
Twitter սոցիալական ցանցում հոկտեմբերի 16-ին հրապարակվել է հայազգի հոր ու դստեր լուսանկար, որոնք կռվում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ թուրքական զորքերի ներխուժման դեմ:
Լուսանկարում պատկերված են ազգային ինքնապաշտպանության ուժերի 53-ամյա անդամ Հովսեփ Սարգիսը՝ Ռաս Էլ Այն քաղաքից, և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը:
«Անուշ Սարգիսը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մարտիկ է։ Նա Ռաքքայում կռվել է ԻՊ-ի դեմ։ Այժմ նրանք միասին հսկում են Հասաքեում տեղահանված անձանց ապաստարանը»,- գրել է սիրիացի լրագրող Խաբաթ Աբբասը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար