Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի հրաժարականի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ էներգետիկայի նախարար Ռիք Փերին մինչեւ տարեվերջ հրաժարական կտա, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է նախագահի իմփիչմենթի հետաքննության շրջանակում փաստաթղթերի հանձնման համար դեմոկրատ կոնգրեսականների սահմանած վերջնաժամկետից մեկ օր առաջ։
Տեխասում ընտրարշավի ժամանակ Թրամփն ասել է, որ գիտեր Փերիի հեռանալու մասին արդեն մի քանի ամիս։
«Ռիքը եւ ես զրուցել ենք վեց ամիս։ Իրականում ես կարծում էի, թե նա կարող է հեռանալ ավելի շուտ։ Բայց նա ինչ-որ մեծ պլաններ ունի։ Նա շատ հաջողակ կլինի։ Մենք նրա հաջորդին ունենք։ Մենք նրա մասին կհայտարարենք շուտով»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Սպասվում է, որ Փերիի տեղը կզբաղեցնի էներգետիկայի ներկայիս փոխնախարար Դեն Բրոլեթը։
Ավելի վաղ 69-ամյա Փերին ասել էր, որ չի ծրագրում լքել պաշտոնը՝ հերքելով ԶԼՄ-ների տեղեկությունները, թե նոյեմբերին հրաժարական է տալու։
Վերջերս պարզվեց, որ Փերին անցնում է ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հետաքննության գործով։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 10-ին նան ծանուցում էր ուղարկել՝ պահանջելով ներկայացնել փաստաթղթեր, որոնք կվկայեն այն մասին, թե ինչ դեր է նա խաղացել Թրամփի՝ Ուկրաինային իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ հետաքննություն սկսել պարտադրելու փորձի մեջ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար