Թրամփն Էրդողանին սպառնալիքներով նամակ է գրել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է «չհիմարանալ» եւ հայտարարել, որ իրեն վտանգում է պատմության մեջ մնալ որպես «հրեշ»: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ նամակը, որն առաջինը հայտնվել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի տրամադրության տակ, կարճ էր եւ սկսվում էր բացահայտ սպառնալիքով:
«Եկեք լավ գործարք կնքենք... Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, բայց ես դա կանեմ»,- պարբերականը մեջբերում է կատարել նամակից:
ԱՄՆ նախագահն իր նամակում Էրդողանին ասել է, որ «պատմությունը նրա հանդեպ բարեհաճ կլինի», եթե Թուրքիայի նախագահը մարդասիրաբար վարվի, բայց նա դրանում կմնա որպես «հրեշ», «եթե լավ բան տեղի չունենա»:
«Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար: Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»,- նշված է նամակում:
Արտասովոր նամակը սկզբում թերահավատորեն են ընդունել՝ այն «կատակ» անվանելով:
Այդուհանդերձ, նշվում է, որ Սպիտակ տունը տարբեր լրատվամիջոցների հաստատել է նամակի հավաստի լինելը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար