Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Երեքշաբթի մեծ հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի նավթապահեստարանում։ Ինչպես տեղեկացրել է Fox հեռուստաընկերության տեղի մասնաճյուղը, հրշիջման աշխատանքներին մասնակցում է մոտ 200 հրշեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բռնկումը տեղի է ունեցել NuStar Energy ընկերության նավթապահեստարանում, որը գտնվում է Քրոքեթ բնակավայրում։ Տեղի հրշեջ վարչությունում հաստատել են, որ այրվել է երեք պահեստարան։ Միեւնույն ժամանակ, ըստ որոշ տվյալների՝ դրանցում ոչ թե նավթ է, այլ էթանոլ։
Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան։ Իշխանությունները մերձակա շրջաններում ապրողներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոցներ, ինչպես նաեւ ամուր փակել բոլոր դռներն ու պատուհանները։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար