Ռուսաստանում առաջին անգամ կիրառել են տուգանք «ֆեյք նորությունների» համար
Մոսկվայի Խորոշեւյան շրջանի դատարանը 200 հազար ռուբլի վարչական տուգանք է նշանակել «Ճշմարտության պահ» հրատարակչական տուն» ցանցային պարբերականին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր խմբագիր Եվգենի Գնեուշեւին տուգանել են 60 հազար ռուբլով։
Դատարանը որոշել է, որ պարբերականը խախտել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.15 հոդվածի 9-րդ մասը (զանգվածային լրատվության ազատության չարաշահում)։ Հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ֆեյք նորությունների տարածման համար։
«Սա իսկապես ԶԼՄ-ների առաջին տուգանքն է «ֆեյք նյուսի» համար»,- ՌԲԿ-ին հաստատել են Խորոշեւյան դատարանի մամուլի ծառայությունում։ Այնտեղ նշել են, որ նյութերը ստացվել են Ռոսկոմնադզորից։
Դատարանի որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել, այն կարելի է բողոքարկել 10 օրվա ընթացքում։
Վլադիմիր Պուտինը այս տարվա մարտի կեսին ստորագրել է օրենք ֆեյք նորությունների տարածման համար պատժի մասին։ Ֆեյքի առաջին տարածման համար քաղաքացիներին սպառնում է մինչեւ 100 հազար ռուբլի տուգանք, իսկ իրավաբանական անձանց՝ 500 հազար ռուբլի։ Կրկնակի խախտման համար՝ 300 հազար ռուբլուց մինչեւ 1 մլն՝ համապատասխանաբար։ Եթե ֆեյք նորությունները հանգեցրել են մարդու մահվան, առողջության վնասման կամ հանրային կարգի խախտման՝ 400 հազարից մինչեւ 1,5 մլն ռուբլի։
Միաժամանակ ընդունվել է նաեւ օրենք ինտերնետում իշխանության մարմիններին վիրավորելու համար պատժի մասին։ Երկու նախաձեռնություններն էլ քննադատություն են առաջացրել։ Մասնավորապես, նշել է Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը, դրանք խախտում են խոսքի ազատությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար