Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

«Տեր Աստված, աղաչում եմ, թող էղնի». գյումրեցի թոշակառուների հերթը բանկոմատների մոտ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ մայիս ամսվա կենսաթոշակների բաշխումը սկսվելու է ընթացիկ ամսվա 4-ից: Սակայն, սոցիալապես ծանր կացության մեջ ապրող գյումրեցիները կամ չէին լսել հայտարարությունը կամ անտեսել էին:

Յուրաքանչյուր ամսվա նման նրանք մայիսի 2-ից բանկոմատների մոտից այն կողմ չէին գնում: Այսօր Գյումրիում նկատեցինք, որ մարդիկ եկել եւ բանկոմատներին հարակից վայրերում հերթ էին կանգնել, որպեսզի թոշակները լինելուն պես ստանան:
Ստացվել էր այնպես, որ թոշակառուներից ոմանց հաշվին փոխանցվել էր գումարը, ոմանց հաշվին՝ ոչ: Գյումրեցի թոշակառու կանանցից մեկը, վախենալով մոտեցավ բանկոմատին, երեք անգամ խաչակնքեց, հետո՝ «Տեր Աստված, աղաչում եմ, թող էղնի»,- ասելով ստուգեց հաշիվը: Այնուհետև մյուս կանգնածները, տեսնելով, որ իրենց հաշիվը դատարկ է, դժգոհեցին:
«Էդ մի թոշակն է, որ պտի յոլա գնանք, էն էլ ուշացրել են: Քանի օր է կսպասենք, բայց հլը չկա: Տիա էկել բանկոմատի մոտ կանգնել եմ, որ թոշակը գա, ստանամ, հաց առնիմ, տուն գնամ: 47 հազար եմ ստանում, դրանով ի՞նչ էնեմ, հազիվ հաց ենք առնում: Կոմունալները որ կվճարենք, տակը վաբշե էլ բան չի մնա: Մե անգամ չի էղնի, որ հալալ ժամանակին տան»,- ասաց 75 ամյա Սամվել Գեւորգյանը:

«Ի՞նչ անենք, որ ուշանում է, մեր կարծիքները ո՞վ է հաշվի առնողը: Մենք թոշակով առաջինը հաց ենք առնում, հետո կոմունալներն ենք վճարում: Էլ ուրիշ բանի հնարավորություն չի մնում: Խայտառակ վիճակով ենք ապրում: Պրեզիդենտն էլ, վարչապետն էլ մեզի շան օրի են գցել: Մենք 16 հազար թոշակ կստանանք, իրանք մե կես ժամվա ըդքանը կծախսեն»,- նշեց ներկա կանանցից մեկը:

«Չգիտեն, որ սաղիս հույսը էս թոշակն է: Ընչի՞ են ուշացնում, սրա վերջը ի՞նչ պտի էղնի»,- ասաց մեկ այլ թոշակառու:

Ներկաներից հետաքրքվեցինք, եթե դժգոհ են իշխանություններից, որոնց աշխատանքի արդյունքում էլ, օրինակ, ուշանում է կենսաթոշակի բաշխումը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն իշխանությունը ամեն անգամ հաղթում է:

«Էս քաղաքի վիճակին որ կնայես՝ վախենալդ գուկա: Ցենտրալնի փողոցներով ջուրը կերտա, բայց նայող, սարքող չկա: Իրանք իրանց դզում, փչում, անցնում են: Էդ ու՞մ համար պարզ չէ»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

«Հանրապետականը անցնում է, որովհետեւ բժշկուհիներին, ուսուցչուհիներին, քաղաքապետարանի աշխատողներին ստիպել են, որ իրանց ընտրեն: Չէիք տեսնում՝ ինչ էին ցույց տալիս, ի՞նչ ժողովներ են արել, մարդկանց հավաքել են ու ստիպել, որ իրենց ընտրեն»,- միմյանց հերթ չտալով ասում էին գյումրեցի թոշակառու կանայք:

Խորհրդարանական ընտրություններից անցել է ընդամենը մեկ ամիս, բայց վերարտադրված ՀՀԿ-ն չի փորձում ձեւական առաջընթաց ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ առաջիկայում տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:

Դավիթ Գասպարյան

Գյումրի