Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափի շրջանակներում՝ պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների «5+1» ձևաչափի շրջանակներում, սակայն նախևառաջ պետք է չեղարկվեն պատժամիջոցները և ապահովվեն իրանցի ժողովրդի շահերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ես անմիջականորեն հայտնել եմ եվրոպացի առաջնորդներին, որ հենց վստահ լինեմ, որ Իրանի շահերն ապահովված կլինեն և Իրանի ժողովուրդն ազատված կլինի ճնշումներից, հենց հասկանամ, որ հանդիպումը կապահովվի Իրանի շահերը, պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն իրանցի ժողովրդի»,- ասել է Ռոհանին մամլո ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թեհրանը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի այլ նախագահի հետ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դեպքում, Ռոհանին նշել է, որ կարևորը պատժամիջոցների չեղարկումն է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ևս Թեհրանը հայտարարել էր, որ չի վախենում բանակցություններից և ձգտում է խաղաղության Մերձավոր Արևելքում: Ռոհանիի խոսքով՝ Իրանը պատրաստ էր բանակցել Նյու Յորքում «5+1» ձևաչափով՝ երկրների նախագահների մակարդակով, որը նախատեսում է նաև ԱՄՆ-ի մասնակցությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար