Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին, և շատ փախստականների տուն վերադարձը այդ հարցում շատ դրական հեռանկարներ է բացում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
«Կրկնում եմ, դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց իմ կարծիքով՝ այն հնարավոր է: Եվ գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել: Այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- հայտարարել է Պուտինը Al Arabiya, Sky News Arabia և RT Arabic հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Սիրիայում Քաղաքական կայունության հաստատման հեռանկարների մասին:
ՌԴ նախագահը նշել է, որ սիրիացիները վերադառնում են իրենց հայրենի բնակավայրեր ինչպես այլ երկրներից, այնպես էլ Սիրիայի ուրիշ շրջաններից: Պուտինի կարծիքով՝ դա նշանակում է, որ մարդիկ վստահում են իրավիճակին և այն պետություններին, որոնք հիմա ներկա են Սիրիայում: Պուտինը նշել է նաև, որ իրենց ռազմական ոստիկանությանը, որը հիմնականում բաղկացած է Հյուսիսային Կովկասի մահմեդականներից, տեղացիները շատ են վստահում, և շատերը պաշտպանություն են փնտրում հենց նրանց մոտ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար