Միխայիլ Խաչատուրյանը օդամղիչ ատրճանակից կրակ է բացել դստրերից մեկի վրա և արգելել է բժշկական օգնության դիմել
Քրիստինան, Մարիան և Անգելինա Խաչատուրյանը նախորդ տարվա ամռանը սպանել էին իրենց հորը՝ վերջ տալով տարիներ շարունակ տևած սեռական բռնությանը և ծեծին, որոնց միջով աղջիկները ստիպված էին եղել անցնել: Սակայն նրանց դատելու են ոչ թե ինքնապաշտպանության, այլ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանությունը» ծանր հոդվածով։ Այժմ հետաքննությունն ավարտվել է, և կողմերը ծանոթանում են փորձաքննությունների արդյունքներին և քրեական գործի այլ նյութերին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործի փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեսանյութեր, որոնցից մեկում Միխայիլ Խաչատուրյանը մի ձեռքում պահում է ձիու սանձը, մյուսում՝ ատրճանակը, իսկ տաբատից կախ է ընկած պատկառելի չափի դանակը։ Սրանք, գրում է աղբյուրը, ամբողջ զինանոցը չեն։ Տեսանյութում երևում են նաև Խաչատուրյանի մյուս զինատեսակները, ներառյալ՝ որսորդական հրացանը։
Մահվանից հետո զենքը հայտնաբերվել է Միխայիլ Խաչատուրյանի բնակարանում։ Խաչատուրյան քույրերի ցուցմունիքի համաձայն՝ իրենց հայրը ատրճանակը բազմիցս օգտագործել է իրենց դեմ և դրանցով հարվածներ է հասցրել և նույնիսկ կրակել է քույրերից մեկի վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ Միխայիլ Խաչատուրյանը 2016 թվականին օդամղիչ ատրճանակից կրակ է բացել Կրիստինայի վրա, որի հետևանքով վնասվել է աղջկա ոտքը։
Կրեստինայի փաստաբանի խոսքով՝ հայրը արգելել է բժշկական օգնության դիմել։
Հարցաքննության ժամանակ Քրիստինան նույնիսկ չի կարողացել բացատրել, թե ինչի համար է հայրը կրակել իր վրա։ Աղջկա խոսքով՝ բոլոր պատիժները ինքնաբուխ էին, և ագրեսիայի համար որևէ առիթ հարկավոր չէր։
Հիշեցնենք, որ մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների:
Այսօր ավելի վաղ համացանցում հայտնվել էր Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր` Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկարը:
Սեպտեմբերի վերջին Կոմսոմոլսկայա պրավդան հրապարակել էր Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի հեռախոսում առկա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։

















































Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
ՌԴ ՔԿ-ն ներկայացրել է Խաչատուրյան քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները
ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը
Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը
Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար