Կուբայում երկրի ղեկավար են ընտրել՝ 40 տարում առաջին անգամ
Կուբայի պառլամենտը վերջին 40 տարում առաջին անգամ ընտրել է երկրի նախագահ։ Վերջինս Միգել Դիաս-Կանելն է, ով մինչ այդ զբաղեցնում էր Պետխորհրդի նախագահի պաշտոնը։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Սալվադոր Վալդեսը, ով նաեւ Պետխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Կուբայական խորհրդարանի 605 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 575-ը։ Ընդհանուր առմամբ առաջադրված է եղել 18 թեկնածու։ Նշենք, որ 1959 թվականի հեղափոխությունից սկսած Կուբայում նախագահական ընտրություններ տեղի չեն ունեցել։ Ավելին, 1976 թվականին նույնիսկ լուծարվել է այդ պաշտոնը, եւ երկրի ղեկավար է համարվել Պետխորհրդի նախագահը։ Կուբան կրկին նախագահական հանրապետության կառավարման համակարգին վերադարձավ 2019 թվականին՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար