Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ: Այս մասին այսօր հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
«Դեսպանը կանչվել է օրվա երկրորդ կեսին»,- հավելել է աղբյուրը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է այն դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,- շեշտել է նա: - Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»:
Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան խնդրել են անցկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար