Ջիմ Քերիի` Թրամփ- Զելենսկի հեռախոսազրույցի վերաբերյալ ծաղրանկարը մեծ արձագանք է ստացել համացանցում
Հոլիվուդյան կատակերգու դերասան Ջիմ Քերին Թվիթերի իր էջում ծաղրանկար է հրապարակել, որը վերաբերում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին: Մեկ օրվա ընթացքում Քերիի հրապարակումն ավելի քան 13000 հավանման է արժանացել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Չարագործությունների հայրն «առաջարկ» է արել «Զելենսկիին», որից անհնար է հրաժարվել»,- նկարը մակագրել է Քերին: Ծաղրանկարում Թրամփը Զելենսկիին է դիմում «Կնքահայրը» հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով` ակնարկելով, որ Ուկրաինայի առաջնորդն օրերից մի օր օգնության կարիք կունենա. «Ինչ-որ մի ժամանակ, հնարավոր է` այդ օրը երբեք չգա, ես քեզանից ծառայություն կխնդրեմ, բայց մինչ այդ ռազմական օգնության տեսքով ընդունիր այս նվերն աղջկաս հարսանիքի օրը»:
Հեռախոսազրույցը երկու երկրների նախագահների միջև տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:
The Fraudfather made Zelensky “an offer he couldn’t refuse”. pic.twitter.com/qnFFNB5M32
— Jim Carrey (@JimCarrey) October 6, 2019

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար