«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է». Daily Mail-ի անդրադարձը Քարդաշյանի Հայաստան կատարած այցին. (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան կատարած այցի մանրամասներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած, գրում է Daily Mail-ը:
Երկուշաբթի կեսօրին իրապատում շոուի ամերիկահայ աստղն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ վերջինիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:
Երեխաները, գրում է աղբյուրը, կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:
Քիմի ավագ երեխաները՝ վեցամյա դուստր Նորթը և երեքամյա որդին՝ Սեյնթը, եկեղեցի տանող ճանապարհին քայլել են իրենց մոր կողքով: Հաղորդվում է, որ մկրտվել են Քիմի երեք կրտսեր երեխաները:
Արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:
2015 թվականի ապրիլին դիմահարդարման մագնատը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, իրենց ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, գրում է աղբյուրը:
Աղբյուրը հավելում է, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է: Հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից