Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան

Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Հայաստան

Ստուգայցերը, մեքենաները երթուղուց դուրս բերելը ավելի աղետալի կդարձնեն տրանսպորտի վիճակը

Այս իրավիճակում քաղաքապետարանի կողմից Երևանի հասարակական տրանսպորտում ստուգայցերը քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի վկայությունն է: 100 դրամով մարդիկ չեն կարողանում եղածը պահել, մի հատ էլ ստուգայցեր են անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:


Ըստ նրա՝ ստուգայցերը և որոշ մեքենաներ երթուղուց դուրս բերելը ավելի աղետալի կդարձնեն հասարակական տրանսպորտի վիճակը:

«Մի երթուղի եթե սպասարկվում է 10 մեքենայով, 3-ը հանում եք, մնում են 7-ը, իսկ այդ 3 մեքենայի ուղևորները ստիպված պետք է օգտվեն մնացած 7-ից: Այդ 7-ի վրա ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանում, և խնդիրները մեծանում են՝ ավելի հաճախ է փչանալու»,- նշեց Հրանտ Եղիազարյանը:


Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ աշխատակիցները հոկտեմբերի 1-ին ստուգայցեր էին իրականացրել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են արտաքին և ներքին տեսքի մի շարք թերություններ: Մասնավորապես, որոշ մեքենաների ուղևորասրահներ գտնվել են հակասանիտարական և անբարեկարգ վիճակում: Այդ մեքենաները դուրս են բերվել երթուղուց: Քաղաքապետարանի հաղորդագրությունում նաև նշվում է, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ. ուսումնասիրվելու են բոլոր երթուղիները:

Հրանտ Եղիազարյան նշում է, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրման ժամանակ անխուսափելի է ուղեվարձի թանկացումը, բայց մինչ այդ էլ, նրա կարծիքով՝ պետք է բարձրացում լինի, որպեսզի հնարավոր լինի ներկայիս շարժակազմի շահագործումը:

«Պարզապես պետք է տղամարդկություն ունենան, կանգնեն, ժողովրդին ասեն, որ 100 դրամով այլևս հնարավոր չէ աշխատել: Ասեն՝ խնդրում ենք, մեր արածների համար մեզ կներեք: 2013 թ.-ին փոխադրողները, որ ասում էին՝ եկեք անցնենք ուրիշ ուղեվարձի, իրենք ասում էին՝ ոչ, 100 դրամն էլ է շատ, և այդ ոչ ասողները հիմա նստած են քաղաքապետարանի ղեկավար կազմում:

Հիմա պետք է ասեն՝ ժողովո՛ւրդ, մենք սխալվել ենք, թվերից տեղյակ չէինք, հավատացեք մեզ մի անգամ էլ, ուղեվարձը բարձրացնենք, որը հնարավորություն կտա եղած փոխադրողներին այս մեքենաները նորմալ վիճակում պահել, հնարավոր լինի դրանց շահագործումը, մինչև տեսնենք՝ նոր երթուղային ցանցը ինչպես ենք կյանքի կոչում»,- ասաց նա:

Փոխադրողների միության նախագահի խոսքով՝ 2013 թ.-ից ի վեր՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման կասեցումից հետո, փակվել է 27 ավտոբուսային և 12 միկրոավտոբուսային երթուղի: Նա համոզված է, որ 2013 թ.-ին ուղեվարձի բարձրացման դեպքում 6 տարի անց լիովին այլ շարժակազմ կլիներ:

«Այսօրվա քաղաքապետը փոխադրողներին առաջարկել մեքենաներ ներկրել, ասել է՝ եթե ավտոբուսներ ներկրեք, ուրեմն կաշխատեք նաև նոր երթուղային ցանցի դեպքում: Բայց այդ, մարդիկ արդեն խրված են, այդպիսի մարդ կա՞, որ կուզանա ավելի շատ խրվել: Նոր ցանցի մասին էլ մեր քաղաքապետը երբ ելույթ է ունենում, ասում է՝ 2 տարի հետո կլինի, բայց թե դրա մեկնարկը երբ է տրվելու, չգիտենք: Այդ երկու տարին երբ է լրանալու, ոչ ոք չգիտի: Ի տարբերություն ներկայիս իշխանությունների՝ նախորդ քաղաքային իշխանություններն ասում էին 2018 դեկտեմբերի, 2019 թ.-ի հունվար նոր երթուղային ցանցը կլինի»,- նկատեց Հրանտ Եղիազարյանը: