Լուկաշենկոն սխալմամբ Ուկրաինան անվանել է Ռուսաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում տեղի ունեցած ֆորումում սխալմամբ Ուկրաինան անվանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Կար ժամանակ, կարծես 2012 թվականին, մեր ապրանքաշրջանառությունը 8 միլիարդից ավել էր: Հետո այն իջավ: Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես այն վերադարձնենք: Եվ գիտեք Վլադիմիր Ալեքսանդրովիչ, Ռուսաստանի շրջանների այս հրապարակը և շրջանների ղեկավարների հետ անմիջական կապը մեզ օգնել են հասնել ավելի քան 6 միլիարդի ցուցանիշի»-ասել է Լուկաշենկոն:
«Ուկրաինայի»-ուղղել է վերջինիս Զելենսկին:
«Ես վախեցա, մտածեցի միթե սա Վլադիմիր Վլադիմիրովիչն է»-ասել է Բելառուսի նախագահը:
«Փառք աստծո, ոչ»-պատասխանել է Զելենսկին:
Բացի այդ, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ինչքան ամուր լինեն Բելառուսի և Ուկրաինայի հարաբերությունները, այնքան շատ այլ պետությունները կփորձեն դրա դեմն առնել:
«Որքան հարազատ կերպով ապրեն մեր պետությունները, այնքան մենք միասնական կլինենք: Ոչ ոք երբեք թույլ չի տա մեզ ամուր ընկերություն անել»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքերով դա հետևում է նրանից, որ աշխարհում տիրում է «բաժանիր, որ տիրես»-սկզբունքը:
«Մենք դա շատ լավ հասկանում ենք, և տրամադրված ենք վճռականորեն՝ այդ խոչընդոտը վերացնելու գործում»-ավելացրել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում Ուկրաինայի և Բելառուսի շրջանային երկրորդ ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը:
Հայտնի է դարձել նաև, որ ֆորումի շրջանակներում Ժիտոմիրում կողմերի միջև կնքվել է տասնյակ պայմանագրեր ավելի քան 500 միլիոն դոլարի արժեքով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...