Ավստրալիայի կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի ձագ է հայտնվել (տեսանյութ)
Սիդնեյի Taronga Zoo կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի՝ տոնկինյան գուլմանի կամ Ֆրանսուա լանգուրայի ձագ է հայտնվել: Ինչպես հոկտեմբերի 4-ին հաղորդվում է կենդանաբանական այգու կայքում, կապիկին, որի մորթու գույնը նարնջագույնից դեռ չի փոխվել սեւի, կարող են տեսնել բոլոր այցելուները:
Ֆրանսուա լանգուրա կապիկներն ամենահազվագյուտ տեսակներից մեկն են աշխարհում: Նրանք վաղուց են ապրում Սիդնեյի կենդանաբանական այգում, իսկ սեպտեմբերի վերջին նրանց թիվն ավելացել է. Նոյել անունով երիտասարդ կապիկը ձագ է ունեցել: Նրա լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ անց կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են երիտասարդ մորը բաց թողնել ընդհանուր մեծավանդակ, որպեսզի այցելուները կարողանան տեսնել, թե ինչպես է մեծանում այդ հազվագյուտ կենդանու ձագը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...