Իրանում Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության կասկածանքով ձերբակալել են ռուս լրագրող Յուլյա Յուզիկին
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ձերբակալվել է ռուս լրագրող Յուլյա Յուզիկը: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին և Յուզիկի դուստրը, գրում է lenta.ru-ն:
Վոյցեխովսկու խոսքով` Յուզիկը Թեհրանում հրավիրված է եղել` որպես լրագրող: Լրագրողը վստահեցնում է, որ օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը` խոստանալով վերադարձնել այն երկրի տարածքը լքելիս: Այնուամենայնիվ, նախօրեին լրագրողի հյուրանոցի համար են ներխուժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները և տարել նրան:
Վոյցեխովսկին ասել է, որ Յուզիկին թույլ են տվել զանգահարել Մոսկվա հոկտեմբերի 3-ի երեկոյան: Հեռախոսազանգի տևողությունը մոտավորապես մեկ րոպե է եղել: Այս կարճ ժամանակահատվածում լրագրողը հասցրել է ասել, որ նստած է բանտախցի հատակին, չունի կապի որևէ միջոցի հնարավորություն, իսկ շաբաթ օրը նրան դատարան են տանելու: Վոյցեխովսկին հավելել է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:
«Այս մեղադրանքը 10 տարվա ազատազրկում է ենթադրում»,- ասել է Վոյցեխովսկին:
Լրագրողի ձերբակալության մասին հայտարարել է նաև վերջինիս դուստրը, որը մոր Facebook-յան էջում հրապարակում է արել: Յուզիկի դուստրը գրել է, որ մոր ձերբակալության մասին տեղեկացել է տատից, ում հետ կարողացել էր կապ հաստատել Յուզիկը:
«Նա գիտեր, որ կարող է նման բան տեղի ունենալ, բայց, այնուամենայնիվ, գնաց»,- գրել է լրագրողի դուստրը:
Յուլյա Յուզիկն աշխատում է «Комсомольская правда» թերթի և «Русский Newsweek» ամսագրի խմբագրություններում: 2003 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ և լրագրողական հետաքննություններով: 2003 թվականի նոյեմբերին լույս է տեսել լրագրողի «Ալլահի հարսնացուները» գիրքը, որը պատմում է Ռուսատանում իրենց պայթեցրած մահապարտ կանանց մասին: Գիրքը վերահրատարակվել է 9 երկրներում: Յուզիկը նաև հեղինակել է «Բեսլանյան բառարան» գիրքը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...