ԱՄՆ-ը Եվրոպայում 30 տարվա ընթացքում ամենամեծ զորավարժությունները կանցկացնի
ԱՄՆ-ը նախատեսում է 2020 թվականին Եվրոպայում սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ զորավարժություններն անցկացնել։ Այս մասին ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջոն Գարամենդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գարամենդիի խոսքով՝ զորավարժությունների նպատակը լինելու է պաշտպանության ամրապնդումն ընդհանրապես եւ տարբեր բանակների փոխգործակցությունը։
Deutsche Welle-ի տեղեկատվությամբ՝ եկող տարի Եվրոպայում տեղի կունենան ԱՄՆ «Պաշտպան-2020» (Defender 2020) մասշտաբային զորավարժությունները։ Դրանցում կենտրոնական տեղը հատկացվելու է Գերմանիային։ Այդ երկրի միջոցով ամերիկյան դիվիզիան պետք է կատարի անցում Արեւելյան Եվրոպա։ Զորավարժություններին կմասնակցեն 20 հազար զինվորներ եւ սպաներ ԱՄՆ-ից։ Նշվում է, որ Գերմանիայի Ձախ կուսակցությունը քննադատել է դրանք՝ անվանելով «սադրանք Ռուսաստանի հանդեպ»։
Այս տարվա հուլիսի 1-12-ը տեղի են ունեցել ՆԱՏՕ Sea Breeze-2019 զորավարժությունները։ Դրանց մասնակցել են 19 երկրներ, գործի են դրվել 32 նավ եւ ծովային հետեւակի մոտ հազար հոգանոց զորակազմ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրանց անցկացումն անվանել է «վտանգավոր գաղափար»։
Sea Breeze-ի հետ միաժամանակ ռուս զինվորականները նույնպես իրականացրել են պլանային զորավարժություններ Սեւ ծովում։ Միջոցառմանը մասնակցել է մոտ 10 նավ, այդ թվում «Ազով» եւ «Կեսար Կունիկով» դեսանտային նավերը։ Անձնակազմը բարդ մանեւրներ է իրականացրել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...