Եվրոպայում ամենաբարձր տուրիստական հարկը սահմանվելու է 2020 թվականին Ամստերդամում
Նիդեռլանդների մայրաքաղաքում բացի հյուրանոցային համարի արժեքի 7 տոկոսի գանձումից, ճանապարհորդները ստիպված կլինեն ամեն մարդու դիմաց 3 եվրո վճարել տեղակայման օբյեկտում անցկացրած գիշերվա համար, հայտնում է CNN Travel-ը:
Հարկից կազատվեն երեխաները, ինչպես նաեւ մինչեւ 16 տարեկան դեռահասները: Դրանից բացի, Ամստերդամի իշխանությունները 1 եվրոյի հարկային գանձում կկատարեն կեմպինգում իջեւանելու համար: Մինչեւ 10 տոկոսով բարձրացել է բնակարանի վարձակալման հարկը, այն կգանձեն բնակարանի ամրագրման մասնավոր Airbnb ծառայությունում: Ամստերդամը պահանջում է 8 եվրո հարկի վճարում այն մարդկանցից, ովքեր քաղաք են գալիս նավակով:
Ենթադրվում է, որ հարկային նոր գանձումները Ամստերդամի գանձապետարան կմուտքագրեն տարեկան մոտ 100 մլն եվրո:
Ամեն տարի Ամստերդամ է այցելում մոտ 18 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ: Սա ավելի է, քան Նիդեռլանդների ամբողջ բնակչությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...