Ժակ Շիրակի հիշատակին հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել է Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը
Փարիզում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին։
Կեսօրին նշանավոր քաղաքական գործչի հիշատակին ղողանջել է Փարիզի Աստվածամոր տաճարի ամենամեծ զանգը, այն առաջին անգամ գործադրվեց կես տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հանգուցյալին զինվորական պատիվներ մատուցվեցին Ինվալիդների տանը, ինչից հետո Շիրակի դագաղը հասցրին Սեն Սյուլփիս տաճար։ Սգո արարողությանը ներկա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ այլ պետությունների տասնյակ ղեկավարներ։
Տեղի ժամանակով ժամը 15-ին երկրի բոլոր պետական հաստատություններում եւ դպրոցներում կհայտարարվի լռության րոպե։
Հուղարկավորությունը տեղի կունենա Մոնպառնաս գերեզմանատանը։ Ներկա կգտնվեն միայն Ժակ Շիրակի ամենամերձավորները։ Նախկին նախագահի մարմինը կամփոփվի դստեր՝ Լորանսի կողքին, որը մահացել է 2016-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Ժակ Շիրակը վախճանվել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկանում, հարազատների շրջապատում։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին։ 1977-1995 թվականներին եղել է Փարիզի քաղաքապետը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...