Գերմանիայում անցումն էլեկտրամոբիլների օգտագործմանը կհանգեցնի շուրջ 125 հազար աշխատատեղերի փակմանը
Գերմանիայում էլեկտրաշարժիչների անցում կատարելու արդյունքում 2030 թվականին կփակվի շուրջ 125 հազար աշխատատեղ, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Welt am Sonntag-ին:
Ինչպես երեւում է Center Automotive Research (CAR) ինստիտուտի վերլուծական նյութից, աշխատատեղերի մեծամասնությունը, որոնց կարիքը հետագայում չի լինի, կապված է արտադրության հետ: Հաշվետվության մեջ նշվում է, որ մի շարք դաշնային հողեր, որտեղ գտնվում են խոշոր ավտոմոբիլային գործարանները, նախապատրաստվում են առաջիկա փոփոխություններին:
Այդպիսի կրճատման նախադրյալները կայանում են նրանում, որ, չնայած էլեկտրամոբիլների համար պահանջվում են թանկարժեք մարտկոցներ, «սովորական» ավտոմեքենաների բազում այլ բաղադրիչներ, ինչպիսիք են մեխանիկական փոխանցման տուփերը եւ ներքին այրման շարժիչի այլ բաղկացուցիչ մասերը, այլեւս անհրաժեշտ չեն լինի: Այդ իսկ պատճառով շահագործման մեջ էլեկտրամոբիլները համարվում են ավելի տնտեսող:
CAR ինստիտուտի փորձագետները ենթադրում են, որ շուրջ տասը տարուց Գերմանիայում էլեկտրամոբիլները կկազմեն այդ երկրում արտադրված բոլոր մեքենաների շուրջ երկու երրորդը: Դրանց արտադրության համար այդ ժամանակ, հավանաբար, անհրաժեշտ կլինի 709 հազար մարդ 834 հազարի փոխարեն: Դա հաշվի առնելով՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում աշխատում են արդյունաբերական վերակազմավորմանն աջակցելու նախագծերի շուրջ: Սակայն երեք հողատարածքների ղեկավարները, որտեղ գտնվում է Գերմանիայի ավտոմոբիլային գործարանների մեծամասնությունը՝ Ներքին Սաքսոնիան, Բավարիան եւ Բադեն-Վյութենբերգը, համարում են, որ դաշնային կառավարության գործողությունները չափազանց անվճռական են:
Կլիմայի պաշտպանության ծրագրի շրջանակում կառավարությունը Բեռլինում ցանկանում է լայնորեն խրախուսել էլեկտրամոբիլության ընդլայնումը: Բացի այդ, պետք է հաստատվեն ավելի բարձր պարգեւատրումներ էլեկտրամոբիլների ձեռքբերման պարագայում, հատկապես փոքր եւ ավելի մատչելի մոդելների դեպքում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին