Զբոսաշրջիկների շրջանում տարածված լողափում հարյուրավոր դելֆիններ են ափ նետվել (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կաբո Վերդե կղզեխմբի ափերից մեկը լցվել է ավելի քան 200 դելֆիններով, որոնցից շատերը սատկել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տեղի բնակիչները, զբոսաշրջիկներն ու օվկիանոսագրության կենտրոնի աշխատակիցները ջուր էին բերում կենդանիների համար՝ փորձելով օգնել նրանց փրկվելու: Նրանք փորձում էին նաև հետ հրել դելֆիններին դեպի ծովը, սակայն դրանցից ոմանք նորից են ափ նետվել:
Կղզիների իշխանությունները կոչ են արել իսպանացի փորձագետներին օգնել պարզելու, թե ինչու են կաթնասունները զանգվածաբար ափ նետվել: Գիտնականները փորձանմուշներ են վերցրել սատկած կենդանիների հյուսվածքներից, որպեսզի պարզեն կատարվածի պատճառը:
Գիտնականները տարբեր ժամանակներ բախվում են այս խնդրին, սակայն մինչ օրս չեն կարողացել պարզել ծովային կենդանիներին զանգվածային ինքնասպանության դրդող պատճառը:
Հնարավոր վարկածներից մեկի համաձայն՝ դելֆիններն այդպես են վարվում խուճապային վախի պարագայում, օրինակ՝ ստորջրյա երկրաշարժի պատճառով կամ ռազմածովային ուսումնավարժանքների ժամանակ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...