Կրեմլը հույս ունի, որ Սպիտակ տունը չի հրապարակի ԱՄՆ եւ ՌԴ առաջնորդների բանակցությունների սղագրությունները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի եւ ԱՄՆ առաջնորդների հեռախոսային խոսակցության սղագրության հրապարակումը: Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում մինչեւ համանման իկրավիճակների չեն հասնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կցանկանայինք, իհարկե, հույս ունենալ, որ մեր երկկողմ հարաբերություններում, որտեղ առանց այն էլ բավականին լուրջ խնդիրների պակաս չկա, մինչեւ նման իրավիճակների չենք հասնի»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվությունը, որպես կանոն, կրում է «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» դրոշմը: Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի սղագրությունը հրապարակվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Սպիտակ տունը սեպտեմբերի 25-ին գաղտնազերծել էր Թրամփի եւ Զելենսկու միջեւ կայացած զրույցի սղագրությունը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, որբ ԱՄՆ հետախուզության մի աշխատակից իր ղեկավարությանը հայտնել էր, որ տեղեկացել է Թրամփի փորձի մասին իր լիազորություններն օգտագործելու 2020 թվականի նախագահական ընտրություններին այլ երկրի միջամտության համար: Բողոքը դարձել է իմփիչմենթի գործընթաց սկսելու պատճառ:
Սղագրությունից հետեւում է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է մանրամասն ուսումնասիրել Հանթեր Բայդենի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու հետ կապված իրավիճակը, որն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին: Բայդեն կրտսերը աշխատել է ուկրաինական նավթագազային Burisma Holdings ընկերությունում, որին կասկածում էին փողերի լվացման մեջ: Սակայն ընկերության դեմ գործը փակվել էր գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկությունից հետո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...