ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի հանդեպ պատժամիջոցների ցուցակը
Միացյալ Նահանգների իշխանությունները Վենեսուելայի հանդեպ իրենց պատժամիջոցների ցուցակում ներառել են Պանամայում հիմնավորված եւս չորս ընկերությունների, ինչպես նաեւ պանամական դրոշի ներքո նավարկող չորս նավերի։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեքստի, պատժամիջոցների տակ են հայտնվել պանամական երեք՝ Bluelane Overseas SA, Tovase Development Corp, Trocana World Inc եւ Կիպրոսում բազավորված Caroil Transport Marine LTD ընկերությունները։ Ամերիկյան իշխանությունները նաեւ «սեւ ցուցակի» մեջ են մտցրել Պանամայի դրոշի ներքո նավարկող այն նավերին, որոնք իրականացնում են քիմիական եւ նավթային ապրանքների փոխադրում։
«Պատժամիջոցների այսօրվա ընդլայնումը ուղղված է Վենեսուելայի տնտեսության նավթային հատվածի դեմ, ինչպես նաեւ այն մեխանիզմների դեմ, որոնք օգտագործվում են նավթ փոխադրելու համար Մադուրոյի կուբացի հովանավորներին, որոնք շարունակում են սատարել նախկին անօրինական ռեժիմին (ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին),- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կրկին նշել է «Մադուրոյի նախկին անօրինական ռեժիմին» դիմակայելու ԱՄՆ-ի հաստատակամությունը։ «Վենեսուելայի նավթը պատկանում է երկրի ժողովրդին, եւ չպետք է օգտագործվի որպես բանակցության գործիք՝ լատինամերիկյան այդ երկրում բռնակալներին սատարելու եւ ժողովրդավարության ուզուրպացիան շարունակելու համար»,- ամփոփել է Մնուչինը։
Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում արժեթղթերի սառեցում եւ ամերիկյան քաղաքացիների ու ընկերությունների համար նրանց հետ բիզնես վարելու արգելք։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...