Վերջին 5 տարիները դարձել են պատմության մեջ ամենաշոգը
Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության (ներառված է ՄԱԿ-ում) տվյալներով՝ Երկրի վրա 2015-2019 թվականներին օդի ջերմաստիճանը եղել է 1,1°С-ով բարձր, քան մինչինդուստրիալ փուլում եւ 0,3°С-ով բարձր, քան 2011-2015 թվականներին: Դրան ուղեկցել է մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների ռեկորդային քանակն ու ծովի մակարդակի բարձրացումը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
2016 թվականին 195 երկրների կողմից ստորագրված կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրի համաձայն՝ որոշում է ընդունվել սահմանափակել Երկրի վրա միջին ջերմաստիճանի աճը առնվազն 2°С-ով մինչեւ 2100 թվականը: Դրա համար, ըստ կազմակերպության տվյալների, մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները պետք է հասնեն իրենց գագաթնակետին 2020 թվականին եւ դրանից հետո լրջորեն նվազեն: Սակայն նոր զեկույցում ասվում է, որ իրենց գագաթնակետին կարող են չհասնել նույնիսկ մինչեւ 2030 թվականը, ինչը կհանգեցնի մինչեւ 2100 թվականը 3°С-ով միջին ջերմաստիճանի բարձացմանը:
Ավելի վաղ Օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ 2019-ի հուլիսն ուսումնասիրությունների պատմության մեջ ամենաշոգն է եղել: Երկրի վրա այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանը 0,95°С-ով բարձր է եղել XX դարում հուլիսին գրանցված 15,8°C միջին ջերմաստիճանից: NOAA-ն եւ նրան նախորդող կազմակերպությունները եղանակային հետազոտություններ են անցկացնում 1880 թվականից, եւ կարելի է աել, որ դա ռեկորդային ցուցանիշ է 140 տարվա ընթացքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...