Կլիմայական աղետի արագությունն աճում է
Միչիգանի եւ Արիզոնայի համալսարանների գիտնականները եզրակացության են եկել, որ ապագայում գլոբալ տաքացման արագությունը կաճի: Հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է մոդելավորել վաղ էոցենում (մոտ 56 մլն տարի առաջ) էքստերմալ տաքացումը, որը, ինչպես ակնկալվում է, ապագայում կկրկնվի, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Science Daily պարբերականին:
CESM1.2. կլիմայական մոդելի օգնությամբ հետազոտողները հայտնաբերել են, որ տաքացման արագությունը կտրուկ աճում է մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի աճի հետ մեկտեղ: Գործոններից մեկը, որով բացատրվում է Երկրի կլիմայական համակարգի զգայունությունը, ամպային շերտն է: Էոցենում մթնոլորտի անթափանցելիության եւ ամպամածության նվազեցումն ուժգնացրել է ածխաթթու գազից առաջացած տաքացումը: Նման հավելյալ պայմաններ են նկատվում նաեւ այսօր, սակայն կլիմայի զգայունությունը չի հասնի էոցենի մակարդակին ներկայիս սերնդի կյանքի ընթացքում:
Վաղ էոցենը (մոտ 48–56 մլն տարի առաջ) ամենատաքն էր Երկրի պատմության ընթացքում վերջին 66 մլն տարում: Հայտնի է որպես պալեոցեն-էոցեն ջերմային առավելագույն, որը բնութագրվում էր կտրուկ տաքացմամբ եւ հանգեցրեց բազմաթիվ տեսակների ոչնչացմանը: Երկրի ջերմաստիճանն այդ ժամանակ ըստ Ցելսիուսի 14 աստիճանով բարձր էր, քան այսօր: Ածխաթթու գազի մակարդակը կազմում էր 1000 մաս միլիոնի մեջ, ինչը երկու անգամ գերազանցում է ներկայիս մակարդակը:
Կլիմայաբանների կարծիքով՝ եթե ոչինչ չարվի ածխաթթու գազի արտանետման կրճատման համար, ապա դարավերջին դրա մակարդակը կարող է կրկին հասնել 1000 մասի:
CESM1.2-ը կլիմայական մոդլներից մեկն էր, որն օգտագործում էին կլիմայի փոփոխության հարցերով փորձագիտական միջկառավարական խմբի 5-րդ զեկույցի պատրաստման ժամանակ: Պալեոկլիմատիկ տվյալներին համապատասխան վաղ էոցենում տաքացումը մոդելավորելու կլիմայական մոդելի ունակությունը ցույց է տալիս կլիմայի ապագա փոփոխությունների մասին կանխատեսումների իրատեսականությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...