Թրամփի ամենամեծ սխալը կլինի Իրան ներխուժելը
Միջուկային զենք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապես խոչընդոտող ռազմական գործողություններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ հետագայում իշխանության փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթե երբեք չի առաջարկում այդ տարբերակը, գրում է The National Interest-ը:
Մասնավորապես, դա բացատրվում է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի հոգնածությամբ: Սակայն պատճառներն առավել խորն են. չնայած նրան, որ Իրանի զինված ուժերը զգալիորեն զիջում են ԱՄՆ-ի զինված ուժերին, վերջիններիս չի հաջողվում արագ եւ էժան ճանապարհով գրավել Իրանը, ինչպես եղավ Իրաքի եւ Աֆղանստանի դեպքում: Թեհրանը, փաստացի, կարող է ամերիկացի զինվորականներին ստիպել զերծ մնալ նման գործողություններից:
ԱՄՆ-ի ներխուժումից իրեն պաշտպանելու Իրանի կարողությունը սկսվում է նրա աշխարհագրությունից: Ինչպես գրում է Stratfor-ը.
«Իրանն ամրոց է՝ 3 կողմից շրջապատված լեռներով եւ կենտրոնում անապատով չորրորդ օվկիանոսով, չափազանց դժվար է գրավման համար»:
Չնայած նրան, որ «ջրի զսպող հատկությունը» ցամաքի վրա ներխուժումն առավել նախընտրելի է դարձրել ներխուժող կողմի համար, բարձր ճշգրտությամբ զինամթերքի դարաշրջանը դժվարեցրել է հատկապես ջրից ներխուժումը: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը վճռականորեն կնախընտրեր Իրան ներխուժել ցամաքային սահմաններից, ինչպես տեղի ունեցավ Իրաքի դեպքում 2003 թվականին:
Ցավոք, այդ առումով տարբերակները շատ չեն: Առաջին հայացքից, Աֆղանստանի արեւմուտքից ներխուժման սկիզբը կարող է առավել հավանական ճանապարհ լինել՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ արդեն ամերիկյան զորքեր կան: Սակայն դա եւս լավագույն տարբերակը չէ:
Սկսենք նրանից, որ նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից Աֆղանստանի արեւմուտքում ներխուժման խոշոր ուժերի ստեղծումը մղձավանջ կլիներ, հատկապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Սակայն առավել կարեւոր է սահմանային շրջանի աշխարհագրությունը: Առաջին հերթին, սահմանային շրջանի երկայնքով կան մի քանի ոչ մեծ լեռնաշղթաներ: Աֆղանստանի հետ սահմանից մինչեւ Իրանի խոշոր քաղաքներ տանող ճանապարհը 2 խոշոր անապատային շրջանների՝ Դաշտ-Լուտի եւ Դաշտ-Կավիրի հատում կպահանջի:
Դաշտ-Կավիրը հատկապես ամենասարսափելին է, քանի որ դրա ավազաբլուրները սորուն ավազների են նման:
Իրանի արեւմտյան սահմանները հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար: Իրանը հյուսիս-արեւմուտքում հատում է Թուրքիայի՝ ԱՄՆ-ի դաշնակցի հետ: Անկարան ԱՄՆ-ին մերժել էր Իրաք ներխուժելու համար իր տարածքն օգտագործելու հարցում: Եվ չնայած դրան՝ Թուրքիայի հետ սահմանին Զագրոս լեռներն ու Իրաքի մեծ մասը այդ երթուղով խոշոր ներխուժումը չափազանց դժվար կդարձնեն:
Իրանի արեւմտյան սահմաններին միակ բացառությունը հարավային կետում է, որտեղ Տիգրիս եւ Եփրատ գետերը միանում են՝ ձեւավորելով Շատտ-էլ-Արաբ ջրային ճանապարհը: Այդ երթուղին 1980-ականներին օգտագործում էր Սադամ Հուսեյնը: Ցավոք, ինչպես հայտնաբերեց Սադամը, այդ տարածքը ճահճացած էր եւ հեշտ էր պաշտպանել: Բացի այդ, իրանական տարածք անցնելուց անմիջապես հետո զինվորականները բախվեցին Զագրոս լեռների հետ:
Այդպիսով, ԱՄՆ-ը պետք է ներխուժի Իրան իր հարավային ափային գծից, որը ձգվում է մոտ 800 մղոն եւ բաժանված է Պարսից եւ Օմանի ծոցերին հարակից գետափերի միջեւ: Իրանը հենց նման սցենար էր պատրաստում քառորդ դար շարունակ: Մասնավորապես, Իրանը կենտրոնացել էր այդ շրջանում ԱՄՆ-ի դեմ հակազդման ռազմավարության իրականացման համար հնարավորություներ ձեռք բերելու ուղղությամբ՝ մեծ քանակությամբ հրթիռներ, դրոններ, սուզանավեր եւ նռնակներ օգտագործելով:
CNA-ում իրանյան հետազոտությունների ծրագրի տնօրեն Մայքլ Քոնելը նշել է. «Աշխարհագրությունն իրանյան ռազմածովային պլանավորման առանցքային տարրն է: Ծոցի սահմանափակ տարածքը, որի լայնությունը բազմաթիվ վայրերում կազմում է 100 ծովային մղոնից պակաս, սահմանափակում է խոշոր վերգետնյա միջոցների մանեւրությունը, ինչպիսիք են ավիակիրները: Ծովի հյուսիսային ափը լի է քարքարոտ ծովախորշերով, որոնք հարմար են տեղանքը քողարկելու եւ փոքր նավերով աշխատելու համար: Իրանցիները նաեւ ամրապնդել են բազմաթիվ կղզիներ Պարսից ծոցում, որոնք տեղակայված են գլխավոր ծովային ուղիներում»:
Միացյալ Նահանգները կկրեն զգալի վնաս եւ կորուստներ՝ փորձելով տեղադրել պլացդարմ Իրանի հարավում: Սակայն Ամերիկայի խնդիրները չեն սահմանափակվի այդ պլացդարմի ստեղծմամբ, քանի որ միեւնույն է անհրաժեշտ կլինի գրավել Իրանի մնացած մասը: Իսկ աշխարհագրությունը կլինի ի օգուտ Իրանի, քանի որ երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքները տեղակայված են հյուսիսում, եւ անգամ ամենալավ հանգամանքների դեպքում դրանց հասնելը հեշտ չի լինի:
Իրաքում եւ Աֆղանստանում Միացյալ Նահանգները հայտնաբերել են, որ երկիրը գրավելը դյուրին խնդիր է: Սակայն դա բավականին թանկարժեք գործ է: Չնայած Իրանի շրջափակումը կլինի առնվազն այնքան բարդ, որքան Իրաքի եւ Աֆղանստանի շրջափակումը՝ անգամ Իրան ներխուժումը կլինի չափազանց բարդ խնդիր: Հետեւաբար, չնայած Իրանի գրավումը ամենակայուն միջոցն է միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելու համար, Վաշինգտոնը քիչ հավանական է, որ կփորձի դա անել առաջիկայում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...