ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը
ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան եւ Ռուսաստան, միջեւ միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը: Այս մասին IOSCO կոմիտեի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Շվեցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանում Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական կապեր ստեղծելու հարցով ծրագիր կա: Գործընթացը սկսվել է 5 տարի առաջ, մինչ այժմ այն շարունակվում է: Եվ մենք որոշ համաձայնագրեր ենք ստորագրել, որպեսզի նվազեցնենք բարիերը՝ մեր երկրում յուրաքանչյուր ընկերության համար լիցենզավորման, փոխանակման, առանց յուրաքանչյուր երկրի տարածքում իրավաբանական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտության գործընթացի իրականացման առնչությամբ: Մենք նաեւ փորձում ենք միասնական կենսաչափական համակարգ ստեղծել, որպեսզի մեր շուկա հասանելիություն տրամադրենք դիստրիբուցիայի տարբեր ալիքների տեսանկյունից»,- ասել է նա:
Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դա կարճաժամկետ խնդիր չէ:
«Մենք այժմ քննարկում ենք ինտեգրացիայի հարցով հետագա քայլերը: Նախաձեռնություններից մեկը, որը մենք կմշակենք, վճարային, այդ թվում նաեւ կենսաչափական համակարգերով լինքերի միավորումն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շվեցովը:
Շվեցովը նշել է, որ առաջին բանակցությունները կսկսվեն Բելառուսի հետ: Նրա խոսքով՝ մյուս երկրների հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Բելառուսի հետ այդ ուղղությամբ առաջընթացի հասնեն:
Նա նաեւ ասել է, որ դեռեւս հայտնի չէ՝ որ երկրի համակարգի հիման վրա կստեղծվի միասնական համակարգը: «Անհնար է կանխատեսել»,- եզրափակել է ԿԲ նախագահի տեղակալը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...