Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կապ ունեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետ: Այդ մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրել է թվիթերյան էջում, հաղորդում է ТАСС-ը:
«Թեհրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի վրա մոտ 100 գրոհների ետևում, մինչդեռ Ռոուհանին և Զարիֆը ձևացնում են, թե դիվանագիտական ջանքեր են գործադրում: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակումները եղել են Եմենի կողմից, համաշխարհային էներգամատակարարների դեմ գրոհը նախաձեռնել է Իրանը»,- նշել է Պոմպեոն:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հրապարակայնորեն և անվերապահորեն դատապարտել իրանական կողմի հարձակումները»,- ընդգծել է նա:
«Միացյալ Նահանգները կաշխատի իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու էներգետիկ շուկաների մատակարարումը և Իրանին պատասխանատվության կենթարկի ցուցաբերած ագրեսիայի համար», - ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ անցած գիշեր Եմենի հուսիթները անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարաների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...