Յունկերը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն անվանել է «մայրցամաքային ողբերգության գագաթնակետ»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը բնութագրել է որպես «մայրցամաքային ողբերգության գագաթնակետ»։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռադիոկայանի տվյալներով, Յունկերը անհնար է համարում համաձայնագրի շուրջ Լոնդոնի հետ բանակցությունները նորից սկսելը։ Նա նշել է, որ լավատեսություն չունի «բեքսթոփի» այլընտրանքային տարբերակների հանդեպ, որոնք նախատեսված են թագավորության ու ԵՄ-ի միջեւ պայմանագրի նախագծում, որը Brexit-ի իրականացումից հետո պետք է ժամանակավորապես ապահովի Հյուսիսային Իռլանդիայի ներկայությունը ԵՄ մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում։
«Ժամանակ քիչ է մնացել»,- զգուշացրել է Յունկերը։ Նրա խոսքերով, առանց գործարքի Brexit-ը, կբերի քաոսի ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ մայրցամաքում, եւ տարիներ կպահանջվեն ամեն ինչը կարգավորելու համար։ «Նա, ով սիրում է իր երկիրը, իսկ ես ելնում եմ նրանից, որ Մեծ Բրիտանիայում դեռեւս հայրենասերներ կան, երկրի համար նման ճակատագիր չէր ցանկանա»,- համոզված է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գար 2019թ․ մարտի 29-ից, այսինքն միությունից դուրս գալու գրավոր հայտը ներկայացնելուց երկու տարի հետո։ Սակայն Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին փաստաթղթի նախագիծը, որը համաձայնեցվել էր Բրյուսելի եւ Թերեզա Մեյի կառավարության կողմից։ Արդյունքում ԵՄ-ն համաձայնել է Brexit-ի իրականացումը տեղափոխել սկզբում ապրիլին կամ մայիսին, այնուհետեւ հոկտեմբերի 31-ին, իսկ Մեյը, չկարողանալով իրավիճակը հանել փակուղուց, ստիպված էր հրաժարական տալ։ Նրան փոխարինելու եկած Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կլքի ԵՄ-ն՝ գործարքով կամ առանց դրա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...