ԱՄՆ-ն Իսրայելին կասկածում է Թրամփի հեռախոսը գաղտնալսելու փորձի մեջ
Ամերիկյան իշխանությունները երկու տարվա ընթացքում հանգել են այն եզրակացությանը, որ Վաշինգտոնում գտնված բազմաթիվ լրտեսական սարքերը, ամենայն հավանականությամբ, տեղակայել է Իսրայելը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրի։
Սարքերին հետևելու և պատասխանատու անձանց հայտնաբերելու նպատակով մասնագետների մի ամբողջ թիմ է աշխատել։ Թիմը վերլուծել է բոլոր մանրամասները, դրանց ծագման մոտավոր վայրերը, արտադրության տարիները և արդյունքում եկել է այն եզրահանգման, որ «դրանց տեղադրման պատասխանատվությունը կրում են իսրայելցիները», պատմել է հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը։
Հեռախոսները գաղտնալսող սարքը տեղակայված է եղել Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ։ Ի տարբերություն այլ երկրների հետ դեպքերի՝ հրեական պետության համար այս դեպքը անհետևանք է մնացել, քանզի ԱՄՆ-ն նույնիսկ չի դատապարտել Իսրայելին իր այդ քայլի համար, նշել են պարբերականի զրուցակիցները։
Աղբյուրներից մեկը նշել է, որ լրտեսական սարքերը, հավանաբար, նախատեսված էին անմիջապես Թրամփին, ինչպես նաև նրա օգնականներին և համախոհներին գաղտնալսելու համար:
Պարբերականի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք իսրայելցիներին հաջողվել է որևէ տեղեկատվություն ստանալ տեղադրված գաղտնալսող սարքերից, թե ոչ։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը կտրականապես հերքում է գաղտնալսող սարքերի տեղադրումը։ Նման պնդումները դիվանագետները բացարձակ անհեթեթություն են որակել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...