Կատալոնիայի օրը Բարսելոնում այրել են Իսպանիայի դրոշը
Կատալոնիայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները չորեքշաբթի, շրջանի Ազգային օրն այրել են Իսպանիայի դրոշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Periódico թերթին։
Մի քանի ժամ առաջ քաղաքում տեղի է ունեցել ցույց «Նպատակը՝ անկախություն» կարգախոսով, որին միացել է մոտ 600 հազար մարդ։ Ակցիայի ավարտից հետո Սյուտադել պուրակում, որտեղ գտնվում է ինքնավարության խորհրդարանը, հավաքվել է մոտ 300 մարդ։
Հանրահավաքի մասնակիցներն այրել են Իսպանիայի դրոշը, եւ մինչ շատերը վանկարկում էին ինքնավարության անկախության մասին կարգախոսներ, անհայտ անձինք՝ կապյուշոններով, փորձել են խորտակել ոստիկանական պատնեշները, նրանցից ոմանք ծխանռնակներ եւ բանկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Առայժմ իրավապահները հավաքվածներին կոչ են անում ցրվել։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Radio Nacional de España կորպորացիայի թղթակիցը եւ նկարահանող խումբը ենթարկվել են հարձակման Բարսելոնի իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Լրագրողուհու ուղղությամբ քար են նետել, անհայտ անձինք խցիկի վրա ջուր են լցրել, իսկ խցիկի ձողը նետել են գետնին։ Ակցիայի ժամանակ տուժել է նաեւ Antena 3 հեռուստաալիքի երկու աշխատակից։
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ քվեարկություն թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ, Մադրիդը սկզբից եւեթ հանրաքվեն անվանեց ոչ լեգիտիմ եւ հրաժարվեց ընդունել դրա արդյունքները։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը։ Ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործի դրեցին սահմանադրության 155-րդ հոդվածը, որը մինչ այդ երբեք չէր կիրառվել. այն թույլ տվեց սահմանափակել շրջանի ինքնավարությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...