«Դա ամերիկացիների ներքին գործն է»․ Կրեմլը մեկնաբանել է Բոլտոնի աշխատանքից հեռանալը
Կրեմլը համարում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի աշխատանքից հեռանալը այդ երկրի ներքին գործն է, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։
«Դա ամերիկացիների ներքին գործն է»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին՝ արդյո՞ք Կրեմլում Բոլտոնի աշխատանքից ազատվելը կապում են ԱՄՆ-ում նոր հետախուզական սկանդալի հետ։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ վարչապարատի աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի օպերացիաների շրջանակում 2017թ․ ՌԴ-ից իրենց տեղեկություն հաղորդողին էին դուրս հանել, ով մոտ է եղել ռուսական իշխանություններին։ ԶԼՄ-ների համոզմամբ՝ սա կատարվել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում այդ ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլկայի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր Թրամփի հայտարարության մասին առ այն, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- ասվում է ԱՄՆ առաջնորդի գրառման մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...