Պոմպեոն մեկնաբանել է Բոլթոնի հրաժարականը․ Ես երբեք չեմ զարմանում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը։
Նա նշել է, որ նախագահը պետք է ունենա մարդիկ, «որոնց նա վստահում է, եւ որոնց ջանքերը եւ դատողությունները նրան օգուտ կբերեն ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ»։ «Երբ Միացյալ Նահանգների նախագահը նման որոշում է կայացնում, նա դրա իրավունքն ունի»,- ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Պոմպեոն։
Նա խոստովանել է, որ իր եւ Բոլթոնի միջեւ որոշակի տարաձայնություններ կային այն մասին, թե «ինչպես պետք է մենք գործենք»։
Հարցին, թե զարմացած են արդյեք ինքը եւ Մնուչինը , որ Բոլթոնը հեռացվել է, Պոմպեոն պատասխանել է․ «Ես երբեք չեմ զարմանում»։ «Մենք շատ սերտ ենք համագործակցում նախագահի հետ եւ լավ հասկանում ենք, թե ինչպես է նա մտածում»,- հավելել է պետքարտուղարը։
Պոմպեոն հայտարարել է, որ Բոլթոնի հրաժարականը չի փոխի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը լրագրողներին հայտնել էր, որ նախագահն ու Բոլթոնը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում, եւ նախագահը Բոլթոնին խնդրել է հրաժարականի դիմում ներկայացնել։
ՍակայնԲոլթոնը պնդում է, թե ինքն է որոշել հեռանալ։ «Ես երեկ երեկոյան առաջարկեցի հեռանալ պաշտոնից, եւ նախագահն ասաց․ «Արի այդ մասին վաղը խոսենք», - այսպես է իր հրաժարականը Twitter-ում մեկնաբանել Բոլթոնը։
Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, թե ինքն է երկուշաբթի երեկոյան Բոլթոնին խնդրել հեռանալ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...