ՌԴ 20 մլն բնակիչ կարող է կորցնել աշխատանքը՝ ռոբոտների պատճառով. հետազոտություն
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ 2030 թվականը Ռուսաստանում աշխատող մարդկանց 45,5%-ի կատարած աշխատանքի պահանջը չի լինի։ Այս մասին գրում է iz.ru-ն։
Նշվում է, որ այդ աշխատակիցները ստիպված կլինեն կամ դուրս գալ աշխատաշուկայից, կամ վերապատրաստվել։ Ի դեպ, սա վերաբերում է ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց՝ պաշտոնապես աշխատողներին։ Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ։
Փորձագետները կարծում են, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում աշխատանքի մեծ մասը կարելի է հանձնել ռոբոտներին։
Ցանկում ընգրկվել են նաև վերամշակվող ձեռնարկությունները (60%), գյուղատնտեսությունը և անտառտնտեսությունը (58%), մանրածախ առևտուրը (53%) և օգտակար հանածոների արդյունահանումը (51%):
«Ավելի ճիշտ է խոսել ավտոմատացման ընդհանուր վնասակարության մասին։ Բայց այն, որ դու ենթակա ես փոխարինման (այսինքն՝ ենթակա ես տեխնոլոգիայով փոխարինման), ոչ մի կերպ չի նշանակում, որ քեզ վաղը փոխելու են»,- այս մասին հայտնել է ակադեմիայի աշխատակից, ուսումնասիրության հեղինակ Ստեփան Զեմցովը։
Նրա խոսքով՝ այս ընթացքը տևական ժամանակ է պահանջում, որը հնարավորություն է տալիս աշխատողներին վերապատրաստվել, փոխել իրենց աշխատանքային գործառույթները։
Այս խնդրի հավանական լուծումը կարող է դառնալ ռոբոտների համար հարկեր սահմանելը (ստացված միջոցները կարելի է ուղղել սոցիալական աջակցությանը), կամ անցնել չորսօրյա աշխատանքային շաբաթվան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...