Նախագահական ինքնաթիռի նախկին օդաչուն պատմել է Պուտինի հետ թռչելիս տեղի ունեցած արտակարգ միջադեպի և վայրէջքի մասին (տեսանյութ)
Նախագահական ինքնաթիռի նախկին հրամանատար, Ռուսաստանի Դաշնության առաջին դեմքերի անձնական օդաչու Վլադիմիր Ֆեդորուշկինը НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հեռուստածրագրի եթերում պատմել է օդանավում տեղի ունեցած արտակարգ դիպվածի մասին:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, ուր նախագահ Վլադիմիր Պուտինը շտապում էր հանդիպման:
«Եղանակը Մոսկվայում և Պետերբուրգում շատ վատն էր ինքնաթիռ վարելու համար, անդադար քամի էր, այն էլ ուժեղ քամի: Իսկ մենք օդ ենք բարձրանում: Եվ 5-6 մետր բարձրության վրա հայտնվում ենք տուրբուլենտության գոտում»,- մեկնաբանել է Ֆեդորուշկինը:
Ինչպես օդաչուն նշել է, դա իր 40 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում տեղի ունեցած ամենաբարդ դեպքն էր:
Նրա խոսքով՝ ամբողջովին խափանվել է ավտոպիլոտ համակարգը, ղեկանիվի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին: «9000 մետր բարձրություններում մեզ այնպես էր թափ տալիս, որ եթե ամրագոտիներն գցած չլինեինք, հաստատ գլխով առաստաղին կհարվածեինք»,- հավելել է մասնագետը:
Վայրէջքից հետո Պուտինն օդաչուին կանչել է և հարցրել, թե դա ինչ էր: «Մի քիչ զրուցեցինք այդ թեմայով նրա հետ: Իհարկե հաճելի չէր: Գծից դուրս գալու հավանականությունը 90 տոկոս էր, բայց մենք գլուխ հանեցինք»,- եզարփակել է Ֆեդորուշկինը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...